Միջազգային

Մինսկը հրավիրվել է Ռիգայի գագաթաժողովին. կմասնակցի՞ դրան Բելառուսի վարչապետը

Եվրամիությունը Բելառուսին հրավիրել է մասնակցելու Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին: Լուրը, «ՌԻԱ Ննովոստիի» փոխանցմամբ, հայտնել է կառույցի բարձրաստիճան աղբյուրը:

Ինչ մակարդակով ներկայացված կլինի պաշտոնական Մինսկը, դեռևս հայտնի չէ: Սակայն «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակիցը Եվրահանձնակատար Յոհաննես Հանին հղում անելով  Twitter- ում գրել է, որ Ռիգա կմեկնի Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը։ Բելառուսի կառավարությունը լուրը դեռ չի հաստատում։

«Բելապան» գործակալությանը վարչապետի մամուլի քարտուղար Օլգա Դոլգայան հայտնել է, որ «Կոբյակովի ծրագրում նման միջոցառում այս շաբաթ չկա, սակայն ամեն ինչ կարող է տեղի ունենալ»։

Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովը տեղի կունենա մայիսի 21- 22- ին։

Ցուցադրել ավելի
Back to top button