Հասարակություն

Արմավիրում երեխաներ են հոսպիտալացվել

Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզի 6 սան մայիսի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում աղիքային գանգատներով դիմել է Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք: Այդ մասին տեղեկացնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, ահազանգն ստանալուն պես նախարարության մասնագետները տեղում իրականացրել են համաճարակաբանական մանրակրկիտ հետազոտություններ։ Վարակի աղբյուրը պարզելու նպատակով կենսաբանական նյութի նմուշառումներ են կատարվել հիվանդներից և մանկապարտեզի սպասարկող անձնակազմից, ինչպես նաև խոհանոցից և խմբասենյակներից։ Ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահամաճարակային համալիր միջոցառումներ։

Տեղեկացնում են նաև, որ հնարավոր այլ հիվանդներին վաղաժամ հայտնաբերելու նպատակով մարզպետարանի հետ համատեղ կիրականացվեն բակային համայցեր։ Ներկա պահին հիվանդանոցում բուժվող 6 երեխայի վիճակը մասնագետները գնահատում եմ միջին ծանրության։

«Կազմակերպված բուժման արդյունքում նկատվում է առաջխաղացման դրական տեղաշարժ», -նշվում է ԱՆ տարածած հաղորդագրության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button