Հասարակություն

Վիճաբանություն եւ անվայել արտահայտություններ ԱԺ-ում

lenabadeyan
Աժ նախագահ Գալուստ Սահակյանից պատգամավոր Զարուհի Փոստանջյանը փորձել է պարզել, թե արդյո՞ք վերջին զարգացումներից հետո խորհրդարանի ղեկավարությունը չի պատրաստվում օրակարգ վերադարձնել եւ քննարկել իր հեղինակած հայտարարության նախագիծը, որը վերաբերում էր Սյունիքի մարզպես Սուրիկ Խաչատրյանի գործունեությանը:

Հիշեցնենք, որ նման նախաձեռնությամբ պատգամավորը հանդես էր եկել այն ժամանակ, երբ Սուրիկ Խաչատրյանը դեռ չէր վերանշանակվել իր պաշտոնում, Աժ-ի այն ժամանակ մերժել էր նախաձեռնությունը եւ այսօր Զարուհի Փոստանջյանն ուղիղ մեղադրանքներ հնչեցրեց նաեւ Գալուստ Սահակյանի հասցեին:

Զարուհի Փոստանջյան

«Հիշում եք, որ ես շրջանառության մեջ էի դրել հայտարարության նախագիծ, որը վերաբերում էր այն ժամանակ Սյունիքի նախկին մարզպետի կատարած ծանր հանցագործություններին, որ նա դատապարտված է եղել: Դուք այդ նախաձեռնությունը չդրեցիք շրջանառության մեջ: Հիմա նորից նրա որդին ընդգրկված է վիճաբանության մեջ, որի հետևանքով մեկ երիտասարդ կորցրել է աչքը, մյուսն էլ առողջական խնդիրներ ունի: Կարծում եմ՝ այս մեղքի բաժնի մի մասը նաև դուք եք կրում»:

Գալուստ Սահակյանը նշել է, որ այս հարցը ԱԺ-ի քննարկման հարց չէ և նշեց, թե առաջիկայում հաշվետվությամբ հանդես է գալու ՀՀ գլխավոր դատախազը, ում է կարող են այդ հարցերն ուղղել:

Գալուստ Սահակյան

Ցուցադրել ավելի
Back to top button