Միջազգային

Ռուսաստանին սպառնում են նոր պատժամիջոցներ

marlenahovsepyan
Ռուսաստանին սպառնում են նոր պատժամիջոցներ, եթե Մինսկ-2-ի պայմանավորվածությունները չկատարվեն: ՆԱՏՕ-ի գլախավոր քարտուղարի առաջին տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն այսօր հայտարարել է, որ Արևեմուտքը պատրաստ է լրացուցիչ սայմանափակումներ կիռաել Մոսկվայի դեմ: «Ռուսաստանի հետագա քաղաքական մեկուսացումը կշարունակվի, եթե Մինոկի համաձայնությունները չկատարվեն», Ռոյթեր գործակալության փոխանցմամբ ասել է Հյուսիսատկանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալը:

Իր հերթին Եվրահանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկն այսօր ասել է, որ Եվրամիության անդամ առանցքային երկները կողմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը: Տուսկն ընդգծել է, որ կառույցի անդամ այնպիսի երկներ, ինչպիսիք են Գերմանիան և Ֆրանսիան Եվրամիության՝ հունիսին կայանալի գագաթաժողովի ժամանակ մտադիր են սատարել գործող սահմանափակումների երկարաձգմանը: Bloomberg գործակալության փոխանցմամբ, բարձրաստիճան պաշտոնյան Polska The Times թերթի հետ զրույցում միաժամանակ ընդգծել է, որ խոսքը պատժամիջոցների երկարաձգման և ոչ թե ընդլայնման մասին է:

 

Ցուցադրել ավելի
Back to top button