Քաղաքական

Շուշին եւ ֆրանսիական Վիլյորբան կհամագործակցեն

Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն այսօ եղել է Ֆրանսիայի արեւելյան մասում գտնվող Ռոնի շրջան եւ հանդիպում ունեցել Վիլյորբանի քաղաքային խորհրդի անդամների հետ՝ քաղաքապետ Ժան-Պոլ Բրետի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում Վիլյորբան եւ Շուշի քաղաքների միջեւ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:

Նախագահ Սահակյանի բնութագրմամբ` երկու քաղաքների միջեւ բարեկամական կապերի հաստատումն ու խորացումը իր դրական ազդեցությունը կունենա Շուշիի զարգացման վրա եւ կնպաստի քաղաքում մի շարք ծրագրերի հաջող իրականացման գործընթացին:

 

Ցուցադրել ավելի
Back to top button