Հասարակություն

Նոր հրատարակություն Մայր Աթոռում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը, աշխատասիրությամբ Հրաչ սարկավագ Սարգիսյանի և Վարդան սարկավագ Ասլանյանի, լույս է ընծայել «Կենսաէթիկայի հիմնահարցեր» խորագիրը կրող ուսումնաօժանդակ ձեռնարկը: Այս մասին հայտնում են Մայր աթողի տեղեկտվական համակարգից:

Գրքում ներկայացված է արդի կարևորագույն մարտահրավերներից` բժշկության և կենսաբանական տեխնոլոգիաների ոլորտներից բխող բարոյագիտական հիմնախնդիրների լուծումն ըստ քրիստոնեական հիմնարար արժեքների: Սույն ձեռնարկը այս ուղղությամբ կատարված առաջին քայլն է և նվիրված է Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 140-ամյակին:

Այն տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի հովանավորությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button