Միջազգային

Նարիշկին.«Եկել է Արևմուտքի հետ նոր պայմանավորվածություններ որոնելու ժամանակը»

marlenahovsepyan
Ռուսաստանի Պետական Դումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ եկել է Արևմուտքի հետ նոր պայմանավորվածություններ որոնելու ժամանակը: «Անհրաժեշտ է օրակարգ բերել նոր՝ միավորող քաղաքականություն Ռուսաստանի ու Եվրոպայի միջև: Ռուսաստանը պատասխանատու դաշնակից է Եվրոպայի բոլոր երկրների համար», -«Ռոսիյսկայա գազետայում» հրապարակված հեղինակային հոդվածում գրել է Սերգեյ Նարիշկինը՝ ընդգծելով, թե օվկիանոսի այն կողմից թելադրվող հակառուսական քաղաքականությունն է խոչընդոտում Եվրոպայի հետ Մոսկվայի առողջ երկխոսությանը:

«Ուկրաինայի արհեստական ճգնաժամը Միացյալ նահանգների հին ծրագրերից է», կարծիք է հայտնել Ռուսաստանի Պետական Դումայի խոսնակը:

 

Back to top button