Միջազգային

Հռոմի պապը սրբերի դասին է կարգել պաղեստինցի միանձնուհիների

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի օրը արաբալեզու կաթոլիկ 2 միանձնուհիների սրբերի դասին կարգելու արարողություն է անցկացրել: Միանձնուհիները XIX դարում ապրել են Օսմանյան կայսրությունում՝ ժամանակակից Հորդանան գետի արևմտյան ափի տարածքում՝ գրում է BBC-ն:

Այսպիսով, կաթոլիկ ավանդույթների համաձայն՝ Վատիկանը խոստովանում է, որ կանայք հրաշքներ են գործել: Մասնավորապես, նրանցից մեկի՝ Մարի Ալֆոնսին Գատասի մարմնին մաշկախոցային խարաններ են հայտնվել՝ արյունահոսող վերքեր այն տեղերում, որտեղ խաչված Քրիստոսի վերքերն էին:

Մարի Ալֆոնսին Գատասը հիմնել է Պաղեստինում առաջին միաբանական համայնքը, ինչպես նաև մշտապես զբաղվել կանանց դպրոցական կրթությամբ: Իսկ Մարիամ Բավարդին խնամել է կարիքավորներին:

Արարողությանը ներկա գտնվելու համար Վատիկան են ժամանել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը և երկու հազար պաղեստինցի քրիստոնյաներ:

Back to top button