Հասարակություն

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պաշտոնական այցով մեկնել է Աթենք

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հունաստանի Հանրապետության
խորհրդարանի խոսնակ Զոյի Կոնստանտոպուլուի հրավերով մայիսի 17-ին պաշտոնական
այցով մեկնել է Աթենք` Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի
արարողություններին մասնակցելու նպատակով:

Մայիսի 18-ին նախատեսվում է ԱԺ փոխնախագահի հանդիպումը Հունաստանի
խորհրդարանի խոսնակի հետ: Նույն օրը Էդուարդ Շարմազանովը կմասնակցի
«Ցեղասպանությունների եռամիասնություն. հայեր, հույներ, ասորիներ» միջազգային
համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:

Մայիսի 19-ին՝ Պոնտոսի հույների ցեղասպանության օրը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ
Շարմազանովը Աթենքի Սինտագմա հրապարակում հարգանքի տուրք կմատուցի
Ցեղասպանության զոհերի հիշատակին եւ հանդես կգա ելույթով:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Back to top button