Քաղաքական

Խորհրդարանը պետք է դեպքերին արձագանի ոչ թե հետո, այլ՝ նախապես.Նիկոլ Փաշինյան

lenabadeyan
Աժ-ի քառօրյա աշխատանքից առաջ աշխատանքային հանդիպում-քննարևկում են ունեցել խորհրդարանի 4 քաղաքական ուժերի՝ Բարգավաճ Հայաստան, Օրինաց Երկիր, Դաշնակցություն եւ ՀԱԿ խմբակցությունների ներկայացուցիչները: Նրանց հրատապ հանդիպումը պայմանավորված է եղել Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ստացած հայտով՝ էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու վերաբերյալ: Խորհրդարանական ուժերը պահանջում են այս հարցով խորհրդարանական լսումներ կազմակերպել:

Աժ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ խորհրդարանական լսումներ անպայման կազմակերպվելու են, բայց երբ պատրաստ լինի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ համապատասխան հայտն ուսումնասիրելուց հետո: «Աժ-ը դեպքերին պետք է արձագանքի ոչ թե կատարված փաստից հետո, այլ՝ նախապես»,- հայտարարել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button