Մշակույթ

«Եվրատեսիլ 2015» բացման արարողություն (լուսանկարներ)

Նախօրեին Վիեննայում կայացել է «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի բացման արարողությունը։ Մրցույթին մասնակցող 40 երկրի ներկայացուցիչները, անցնելով կարմիր գորքի վրայով,  անցնելով՝ մտել են Vienna City Hall: Նրանq հրավիրվել էին քաղաքային մարմնի կողմից: Մրցույթի բացման հանդիսավոր արարողոթյութնը նույնպես հեռարձակվել է ուղիղ:

Հիշեցնենք, որ Հայաստանն «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթին այս տարի ներկայանում է նոր ձևավորված «Genealogy» խմբով՝ համախմբելով 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանի մասնակիցը համախմբում է թերթիկները: Եվրոպա աշխարհամասը ներկայացնում է ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանը, Ամերիկան` Թամար Կապրելյանը, Աֆրիկան` եթովպահայ Վահե Թիլբյանը, Ասիան՝ Ստեֆանի Թոփալյանը, Ավստրալիան՝ օպերային երգչուհի Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանը, Հայաստանը՝ Ինգա Արշակյանը: Խումբը երգը կներկայացնեն «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) խորագրի ներքո: «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո մայիսի 19-23-ը:

Հայաստանը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակչի ընթացքում՝ մայիսի 19-ին երկրորդ համարի ներքո:

eurovision1

eurovisio6 eurovision eurovision1 eurovision2 eurovision3 eurovision4 eurovision6 eurovision7 konchita

 

Back to top button