Մշակույթ

Արցախի ողջ տարածքում Թանգարանների միջազգային օրը նշում են տարբեր ցուցադրություններով

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Թանգարանների միջազգային օրվա միջոցառումներն Արցախում այս տարի ձգվում են երեք օր: Դրանց մի մասը նվիրված է Հայոց  ցեղասպանության 100- րդ տարելիցին,  մի մասն էլ վեր է հանում արցախյան ավանդույթները: Թանգարանները փորձել են  այցելուներին  դարձնել միջոցառումների գործող անձերից մեկը։

«Ցավի գույնը» վիրտուալ ցուցադրություն,  «Հայ վրիժառուները»խորագրով ցուցահանդես Շուշիում: «Պայքարը՝ ոգու կորով». սա էլ Շուշիում կայացած մեկ այլ ցուցահանդեսի վերնագիրն է:

Հայոց եղեռնի 100-ամյակին նվիրված գեղանկարչական ցուցահանդեսը անցկացվում է Ստեփանակերտի պատկերասրահում:      «Մշակութային եղեռն»,  «Մեծ եղեռն. լուսանկարներ և վավերագրեր» երկու ցուցահանդեսներ Արցախի պատմաերկրագիտական թանգարանն էր ներկայացրել: Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմաներով ցուցահանդեսներ են տեղի ունեցել Հադրութում, Մարտունում, Մարտակերտում, Քաշաթաղի թանգարաններում։

Թանգարանները նաև դասախոսություններ են կազամկերպել առաջին աշխարհամարտի, ցեղասպանության և դրա զոհերի, պահանջատիրական գաղափարախոսության  մասին: Առաջարկել են մշակութային ու գրականագիտական թեմաներ: Հադրութի թանգարանում նաև ներկայացվել է  «Ոտքի՛, դատարանն է գալիս» բեմադրությունը,   Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարանում ցուցադրվել է    «Աղետ. ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը, Ասկերանի թանգարանում դասախոսությունը նվիրել են  Երկրորդ աշխարհամարտում հայերի մասնակցությանը. հայկական ազգային դիվիզիաների մարտական ուղուն:

Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում այսօր հետաքրքիր միջոցառում է տեղի ունեցել`  թանգարանին կից գործող արվեստի ստուդիայի սաների մասնակցությամբ «Ինչպես տատս էր գործում. շյուղագործի հիշողություն»  խորագրով գուլպագործության վարպետության դասընթաց է անցկացվել:

Երեկ    Երկրաբանության պետական թանգարանում ամփոփվել են  «Պատանի բնագետ» միջքաղաքային դպրոցական օլիմպիադան:

Միջոցառումների մեկ այլ շարք Զբոսաշրջության և պատմական միջավայրի վարչությունն է կազմակերպել:Դրանք տեղի են ունեցել Պատմական արգելանոցներում` Տողի մելիքանիստում և Տիգրանակերտում:

Շուշիի կերպարվեսի պետական թանգարանը, որի 500 ցուցնմուշները նվիրատվություն են  թանգարանային գիշերն առաջին անգամ ցուցադրության է ներկայացրել նոր  նկարներ:

Ցուցադրել ավելի
Back to top button