Միջազգային

Արեւմուտքի պասիվության պատճառով ռուսական ազդեցությունը ուժեղանում է.Financial Times

marlenahovsepyan
Financial Times պարբերականն այսօր անդրադառնում է Արևումտք-Վրաստան հարաբերություններին: Թերթը գրում է, որ Թբիլիսիի փորձերը անդամակցել ՆԱՏՕ-ի ու Եվրամիության դեռևս ապարդյուն են: «Վրաստանում արդեն սկսել են լրջորեն մտացել՝ արդյոք ձեռնտու է նման համագործակցությունը Արևմուտքի հետ: Արեմտյան պետությունների պասիվ քաղաքականությունը Թբիլիսիի հետ հարաբերություններում հիսթափեցրել է երկրի բնակչությանը, ինչը պայմաններ է ստեղծում ռուսական ազդեցության ուժեղացման համար», գրում է Financial Times:

Պարբերականը հիշեցնում է, որ ՆԱՏՕ-ի՝ նախորդ տարի կայացած գագաթաժողովի ժամանակ Վրաստանին այդպես էլ չառաջարկվեց դաշինքին անդամակցության ճանապարհային քարտեզ: Իր հերթին Եվրամիությունը մտադիր չէ ավելի դյուրին դարձնելն այցագրային ռեժիմը, իսկ կառույցի հետ ասոցացման առավելությունները վրացիները դեռևս չնե զգում:

FT-ը գրում է, որ Ուկրաինայի հակամարտությունը փոխել է վրացիների վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ: «Շատերն այժմ Եվրոպան համարում են ավելի թույլ և ոչ վճռական, արժե արդյոք այդպես դիմադրել Ռուսաստանին», թերթին ասել է վրացի քաղաքագետ Գիա Նոդիան:«Վրացի քաղաքագետներն ու փորձագետները նկատում են ռուսամետ քաղաքական ուժերի ակտիվացում:Նրանք, թեև չեն հաղթի 2016-ի ընտրություններում, բայց ունակ կլինեն ստեղծել փոքրամասնություն, որը թույլ չի տա խորհրդարանակի վերահսկողությունն ամբողջությամբ հանձնել արևմտամետ կուսակցություններին», գրում է պարբերականը:

Ցուցադրել ավելի
Back to top button