Հասարակություն

Անկարան մտադիր է ԵՄ հետ տնտեսական երկխոսություն սկսել

marlenahovsepyan
Անկարայի՝ ԵՄ-ին անդամակցության ուղղությամբ բանակցային գործընթացի շրջանակներում Բրյուսելում այսօր ընթանում է ԵՄ-Թուրքիա ասոցացման 53-րդ խորհուրդը, որի ընթացքում Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել է Եվրամիության և Անկարայի միջև տնտեսական երկխոսություն սկասելու մտադրության մասին: «Տնտեսական հարաբերությունները մեր ընդհանուր շահերից են բխում, ուստի որոշվել է տնտեսական երկխոսություն սկսել»,- ասել է նա:

Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանն իր հերթին նշել է, որ Եվրահանձնաժողովը քննարկում է ԵՄ-Թուրքիա մաքսային միության արդիականացման հարցը: «Ես ընդգծում եմ Եվրամիության և Թուրքիայի միջև ուժեղ տնտեսական կապերը և բարձր մակարդակով տնտեսական երկխոսությունը զարգացնելու անհրաժեշտությունը»,- ասել է Հանը: Ռիա-նովոստի գործակալության փոխանցմամբ, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, Եվրամիությունը թափ կհաղոթրդի  Թուրքիայի հետ այցագրային ռեժիմը չեղյալ հայտարարելու  բանակցություններին:

Ցուցադրել ավելի
Back to top button