Սպորտ

Հայ բռնցքամարտիկները Հայաստան կվերադառնան մեդալներով

arammanukyan

Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում կայացած Կոնստանտին Կարատկովի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարին մասնակցող բոլոր հայ բռնցքամարտիկները Հայաստան կվերադառնան մեդալներով , ընդ որում այդ մեդալներից 2-ը ամենաբարձր հարգի են: Ի դեպ Խաբարովսկում կայացած մրցաշարում Հայաստանի հավաքականը միակն է եղել, որի բոլոր բռնցքամարտիկները բարձրացել են պատվո հարթակ: Կոնստանտին Կարատկովի անվան միջազգային մրցաշարում իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 64 կգ քաշային Գոռ Երիցյանը և գերծանր քաշային Աղասի Մեհրաբյանը:

Հատկապես ուրախացնող է գերծանր քաշային կարգում մեր նվաճումը, քանզի այս քաշային կարգում Հայաստանը երկար ժամանակ ոսկե մեդալ չէր նվաճել: Հաջող ելույթ է ունեցել նաև 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, ով հաղթելով իր բոլոր մրցակիցներին դուրս է եկել եզրափակիչ և միայն եզրափակչում կրելով միակ պարտությունը արժանացել է արծաթե մեդալի: Կոնստանտին Կարատկովի անվան մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է նաև 2 բրոնզե մեդալ: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին են կանգնել 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը և 81 կգ քաշային Հարություն Ավետիսյանը: Հայաստանի հավաքականը Երևան կժամանի մայիսի 18-ին: Մեր բռնցքամարտիկներին տեղափոխող ինքնաթիռի վայրեջքը 18:00-ին է:

Ցուցադրել ավելի
Back to top button