Հասարակություն

Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Աշխատանքային այցով Բրատիսլավայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 15-ին հանդիպում է ունեցել Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ:

Նախարարները քննարկել են  երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնում, առևտրատնտեսական փոխանակումների աշխուժացում, կրթության, էներգետիկայի, բնագավառներում համագործակցության զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլեր:

Նախարարներ Նալբանդյանն ու Լայչակը պայմանավորվածություն են ձեռք բերել իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ:

Բանակցությունների օրակարգում էին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները, Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների շուրջ։

Հանդիպումից հետո Հայաստանի և Սլովակիայի արտգործնախարարները ստորագրել են  երկու երկրների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը։

Ցուցադրել ավելի
Back to top button