ՀասարակությունՑեղասպանություն 100

Տամպլիերները՝Հայոց ցեղասպանության հուշահամալիրում

Տաճարական ասպետները` տամպլիերները, «Թանգարանային գիշեր»-ի շրջանակներում այսօր այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր ու թանգարան, տեղեկացնում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջից:

Տաճարական Ասպետների (Տամպլիերների) միաբանության գերագույն առաջնորդարանների կողմից այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նաեւ հուշագիր է ստորագրվել, որով ընդգծվել է, որ Տաճարականների միաբանությունն ընդունում է Հայոց ցեղասպանությունը:

Մինչեւ հուշագրի ընդունումը տաճարական ասպետները ծաղիկներ և ծաղկեպսակ են դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Ցուցադրել ավելի
Back to top button