Միջազգային

Մուհամմադ Մուրսին մահապատժի է դատապարտվել

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսին այսօր մահապատժի է դատապարտվել, հայտնում է TASS-ը:

Մուրսին նման դատավճռի է արժանացել օտար պետություններին լրտեսելու, ինչպես նաև 2011 թվականի հունվարին բանտից փախուստի դիմելու համար: Ավելի վաղ այլ մեղադրանքներով մահապատժի էին դատապարտվել «Մուսուլման եղբայրներ» շարժման հոգևոր առաջնորդ Մուհամեդ Բադիան և առանցքային ղեկավարներից Սաադ Ալ-Հուսեյնին:

Պետական դավաճանության մեղադրանքով գործում նրա անունը չի շրջանառվել, նրան մահապատժի են դատապարտել 106 անձանց թվում բանտից փախուստի համար:

Ցուցադրել ավելի
Back to top button