ԿարևորՄշակույթ

Մշակութային մեկ տարին. ամփոփել է Հասմիկ Պողոսյանը

alisagevorgyan
2015-ը Հայաստանի համար  առանձնահատուկ տարի էր և մշակութային առումով ևս վերջին մեկ տարին առանձնացավ իր բովանդակությամբ և կարևորությամբ: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր ամփոփել է մշակութային տարվա արդյունքներն՝ առանձնացնելով մասնավորապես այն միջոցառումները, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

 

Մշակաութային քաղաքականության հիմքում օրենսդրական դաշտի կարգավորումն առաջնային համարելով`  վերջին մեկ տարվա ընթացքում իրականացվել են լուրջ քայլեր: Ոլորտի պատասխանատու Հասմիկ Պողոսյանի տեղեկացմամբ մշակվել ու ԱԺ-ին է ներկայացվել «Թանգարանների մասին» օրենքի նախագծը, քննարկման փուլում են  հուշարձանների, ինչպես նաև կինոյի  մասին օրենքի նախագծերը:

Տարվա կարևորագույն ծրագրերից էր հայկակն մշակութային ժառանգության հնարավոր բոլոր էլեկտրոնային շտեմարանների ստեղծումը: Ստեղծվել կամ էլ  ընթացքի մեջ են գտնվում հայկական հուշարձանների, կինոյի, մամուլի թվայնացված շտեմարանները:

Ինչպես հայտնի է, 2014-ը երգչախմբային արվեստի տարի էր: Ըստ նախարար Պողոսյանի` Հայաստանում գործող շուրջ 400 երգչախմբերը տարբեր ձևաչափերով մասնակցել են բազմաթիվ միջոցառումների, տպագրվել են լուրջ գիտական աշխատություններ, մասնավորապես  Կոմիտասի մասին, այդ շարքից  վերջինը Արթուր Շահնազարյանի «Կոմիտաս» ծավալուն աշխատությունն էր:

Ըստ Հասմիկ Պողոսյանի 2015 մշակութային տարվա գերակա ուղղությունը թատրոնն է:

Վերջին մեկ տարվա ձեռբերումներից. հայկական լավաշը գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: «Հայկական քոչարի» ՝ազգային պարի հայտն արդեն ներկայացված է: Վետետիկի Բիենալեում Հայաստանի հաղթանակը ևս տարվա կարևորագույն ձեռքբերումներից էր:

«Դա ոչ միայն հայ մշակույթի, այլև մեր ինքնության հաղթանակն էր»,-ասում է Հասմիկ Պողսյանը: Ձեռքբերումների ցանկում նախարարն ընդգծում է նաև Հյաստանի անդամակցությունը կինոյի աջակցության «Եվրիմաժ» հիմնադրամին, ինչը դրական լուրջ ազդեցություն կունենա հայկական կինոարտադրության վրա:

Փառատոններ, համերգներ աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում, ցուցահանդեսներ՝ ամնեհեղինակավոր ցուցասրահներում: Գրական հարուստ նյութ, մասավորապես սփյուռքահայ գրողների ստեղծագործությունների հրատարակություններ:

«Բազմաթիվ այլ ձեռքբերումներ, որոնք հնարավոր դարձան մեր միասնականության շնորհիվ, որը պետք է պահպանել նաև հետագայում»,-ընդգծում է մշակույթի նախարարը: Եվ վերջում ամփոփելով հիշեցնենք օրվա մշակութային գլխավոր իրադարձության մասին: «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում  հայաստանյան 111 թանգարաններ այսօր անվճար իրենց դռները կբացեն այցելուների առջև մինչև կեսգիշեր:

Միջոցառման առիթով արտերկրում ՀՀ մի շարք դեսպամնատներում ևս նախատեսված են միջոցառումներ: «Թանգարանների գիշեր» միջոցառմանն  ընդառաջ ՝ մայիսի 16-ին, Երևանի մետրոպոլիտենը կգործի մինչև ժամը մեկը:

Ցուցադրել ավելի
Back to top button