Հասարակություն

Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

Սույն թվականի մայիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:21-ին (Գրինվիչի ժամանակ՝ 19.21) ՀՀ ՏԿԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.500 և արևելյան երկայնության 44.140:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 2-3 բալ:

Ցուցադրել ավելի
Back to top button