Հասարակություն

Անվտանգ երթևեկության շաբաթ` Հայաստանում

sonahakobyan
Առաջիկա շաբաթը ողջ աշխարհում կնշվի իբրև ճանապարհային անվտագության շաբաթ: Անվտանգ երթևեկության շաբաթ կանցկացվի նաև Հայաստանում: Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ Հայաստանում մեկնարկող ճանապարհային անվտանգության շաբաթվա շրջանակներում կիրականացնի մի շարք տեղեկատվական միջոցառումներ:Խորհրդի անդամներն այսօր լրագրողներին են ներկայացրել առաջիկա շաբաթվա  մջոցառումները  և նշել, որ դրանց նպատակն է կանխել ճանապարհատրանսպորտային պատահարները:

 

Ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով աշխարհում յուրաքանչյուր րոպե հազարավոր մարդ է մահանում: Նմանատիպ պատահարներից դժբախտաբար հրանարավոր չէ խուսափել նաև Հայաստանում: Լավագույն դեպքում դրանք կարելի է հասցնել նվազագույնի: Ամբողջ աշխարհում, այդ թվում ՝ Հայաստանում այսօրվանից մեկնարկում է անվտանգ երթևեկության շաբաթը:  Արդեն ավանդական դարձած այս միջոցառման նպատակն է կանխել ճանապարհատրանսպորտային պատահարները, կազմակերպել իրազեկման աշխատանքներ: Նախաձեռնությունն իր վրա է վերցրել «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ն: Շաբաթվա ընթացքում նախատեսվում են նաև կրթական ծրագրեր Հանրապետության դպրոցներում, լրագրողների հետ զրույցում նշեց ՀԿ կրթական հարցերի պատասխանատու Տաթևիկ Հովհաննիսյանը:

Ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառներն իրականում մի քանիսն են, բայց մենք պարբերաբար դրանց ականատեսն ենք դառնում, նշեց ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի անդամ Տիգրան Ղազարյան: Հիմնական պատճառները օրենսդրության բացն է, իրազեկվածության պակասը, մարդկային գործոնը, սև կետերտ, ճանապարհի կահավորանքն ու ալկոհոլի կիրառումը:

Հայաստանի կին վարորդների ֆեդերացիայի նախագահ Մագա Մարտիրոսյանն էլ հայտնեց, որ հաջորդ շաբաթ կկազմակերպվի քննարկում կին վարորդների հետ, որի ընթացքում կհնչեն նաև կին վարորդների բարձրացրած հարցերը:

Ցուցադրել ավելի
Back to top button