Օզբիլիսը վերադառնում է «Սպարտակի» հիմնական կազմ


«Սպարտակի» կիսապաշտպան եւ Հայաստանի ֆոտբոլի հավաքականի անդամ Արազ Օզբիլիսը վերադարձել է մարզումների ընդհանուր խումբ, ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է մոսկովյան ակումբի մամուլի պատասխանտու Ֆյոդր Տուրբինը։
«Օզբիլիսը աշխատում է առաջին թիմի ընդհանուր խմբում։ Ոչ մի անհասկացություն խաղացողի եւ մարզչական շտաբի, ֆուտբոլիստների միջեւ չկա»,- ասել է Տուրբինը։
Վերջին անգամ Օզբիլիսը «Սպարատակի» հիմնական կազմում հանդես է եկել ուղիղ մեկ տարի առաջ՝ 2014- ի մայիսի 15- ին, «Դինամոյի» հետ հանդիպման ժամանակ։ Դրանից հետո արդեն Հայաստանի հավաքականում՝ Ալժիրի ընտրանու հետ հանդիպման ժամանակ, նա վնասել էր ոտքը (մանրամասները՝ այստեղ)։
Անցած ողջ մրցաշրջանում Օզբիլիսը վերականգնվում էր։ Սակայն վերջերս նա հրապարակավ «Սպարտակի» թուրք մարզչին՝ Մուրատ Յակինին մեղադրեց իրեն հիմնական կազմոււմ չընգրկելու մեջ (մանրամասները՝ այստեղ)։
«Սպարտակը», որը վերջերս անհաջող է հանդես գալիս, պատրաստվում է Ռուսաստանի առաջնության 28- րդ տուրի հանդիպումներին։ Մայիսի 17- ին Մոսվկայում նրա մրցակիցը կլինի ԲԿՄԱ- ն։