Քննարկվում է երևանյան կոմյունիկեն


Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը:
Համաժողովի երկրորդ օրը մեկնարկել է և ընթանում է երևանյան կոմյունիկեի քննարկումը: Ելույթ ունեցողները հիմնականում բարձր են գնահատել կատարված աշխատանքը՝ նշելով, որ կոմյունիկեի նախագծի նախնական տարբերակը, որը ներկայացվել է պատվիրակներին, կատարաված է պրոֆեսիանալ թիմի կողմից և բովանդակային առումով հիմնականում ընդունելի է ԵԿԲՏ բոլոր երկրների համար:
Կոմյունիկեի առանձին դրույթների վերաբերյալ քննարկումների ընթացքում ներկայացվել են առաջարկություններ, որոնք հաշվի առնելով՝ կոմյունիկեի վերջնական տեքստը հաստատման կներկայցվի եզրափակիչ նիստում:
Միաժամանակ ԵԿԲՏ երկրների ներկայացուցիչների մասնակցությոմբ զուգահեռ նիստեր են ընթանում «Բարձրագույն կրթության զարգացման ընդհանուր միտումները. կառուցվածքային բարեփոխումներ և շարժունություն», «Էրազմուս+ ծրագիր (2014-2020). Միջազգային ուղղվածություն-աջակցություն արդիականացմանը և միջազգայնացմանը», «Որակի ապահովման միջազգայնացում, ապագայի մարտահրավերները և առաջնահերթությունները» և «Արտաքին որակի ապահովման ճանաչումը սահմանկից երկներում – «Միջազգային որակի ապահովման գործառույթի ճանաչումը ԵԲԿՏ-ում» (RIQAA) ծրագրի արդյունքները» թեմաներով:
Նախատեսված են նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մի շարք երկկողմ հանդիպումներ:
Հիշեցնենք, ֆորումին մասնակցում են 47 երկրներից ու միջազգային կազմակերպություններից շուրջ 500 պատվիրակներ, այդ թվում 20 երկիր ներկայացված է նախարարների մակարդակով:
Հայաստանն անդամակցել է Բոլոնիայի գործընթացին 2005թ. Բերգենի նախարարական գագաթաժողովում` ակտիվորեն ներգրավվելով Բոլոնիայի գործադիր խմբի և նրա բոլոր ենթակառույցների աշխատանքներին: Բոլոնիայի գործընթացի առանցքային նպատակներից է` Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծումը, որը կոչված է խթանելու Եվրոպական բարձրագույն կրթական համակարգի մրցունակությունը և գրավչությունը, ինչպես նաև ուսանողների շարժունությունն ու աշխատանքի հնարավորությունները:
Բոլոնիայի գործընթացի մեկնարկի համար հիմք է հանդիսացել 1998թ. Սորբոնում չորս երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության և Իտալիայի կրթության նախարարների ստորագրած համատեղ հռչակագիրը: Սորբոնի հռչակագրում տեղ գտած հիմնական նպատակները՝ ԵԲԿՏ-ի համար ընդհանուր չափորոշիչների ստեղծում, ուսանողների և ակադեմիական անձնակազմի շարժունություն, որակի ապահովում, ամրագրվել են արդեն Բոլոնիայի հռչակագրում, որը 1999թ.-ին ստորագրել է եվրոպական 29 երկիր: