Վերլուծական

Ռիգայից առաջ. ԵՄ- Հայաստան հարաբերությունները պայմանավորված են ԵՄ- Ռուսաստան հարաբերություններով

annanazaryan

Ի՞նչ զարգացումներ են սպասվում այս ամիս Ռիգայում  նախատեսված ԵՄ Արևելյան գործընկերության  գագաթաժողովին: Անորոշություններ են ոչ միայն  Հայաստան-ԵՄ, այլև ԱԳ ծրագրում ընդգրկված այլ երկրների հետ հարաբերություններում:  Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանի կործիքով՝ ծրագիրն այսօրվա մարտահրավերներին չի համապատասխանում, իսկ այն պարտականությունները, որ ժամանակին դրված էին ծրագրի հիմքում, արդեն կատարվել են:

ԵՄ Արևելյան գործընկերության երկրների Ռիգայի գագաթաժողովում Հայաստան- ԵՄ հարաբերությունների զարգացման  հեռանկարը պայմանավորված է Ռուսաստան-ԵՄ հարաբերություններով,  կարծում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը:  Եվ քանի որ Ռուսաստանից Ռիգայի գագաթնաժողովի նախաշեմին արդեն հայտարարություններ են հնչում, թե ծրագիրը Ռուսաստանի դեմ է, ապա դա ինչ-որ տեղ հիմք  է տալիս եթադրելու,  թե որևէ փաստաթուղթ չի ստորագրվի Ռիգայում:

Հայաստանի իշխանությունների մոտ քաղաքագետը որոշակի զգուշավորություն է նկատում, ինչը միանգամայն ընդունելի ու հասկանալի է։ «Խայտառակություն կլինի, եթե հայտարարվի, որ փաստաթուղթ է ստորագրվելու ու հանկարծ դա տեղի չունենա։ Այդ առումով՝ հասկանալի է զգուշավորությունը»,- ասում է նա։

ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը չհասավ իր առավելագույն նպատակին, փոխարենը՝ հասավ նվազագույնի: Այսօր էլ, ըստ Ստյոպա Սաֆարյանի,  ծրագիրը ռիսկի տակ է։ Նա ճիշտ չի համարում կարծիքը, թե ԱԳ ծրագիրը տապալված կարելի է համարել։ «Իսկ ո՞վ ասաց, թե եվրոպացիները նման արդյունք չէին կանխատեսել։ Մի կարծեք, թե նրանք այդքան միամիտ էին»,- նկատեց քաղաքագետը, ով, ի դեպ, ավելի հավանական է համարում ծրագրի որոշակի տրանսֆորմացումը:

Ամեն դեպքում՝ այսօր պակաս կարևոր չէ, թեկուզ ձևական, մի փաստաթղթի գոյությունը։ Ըստ նրա՝ «երկու կողմ էլ պատրաստ է համագործակցել, քանի որ մեզ համար ԵՄ- ն  նաև անվտանգության ապահովման մաս  է կազմում»։

Ստյոպա Սաֆարյանը Հայաստանի վարած արտաքին քաղաքականության հարցում հետաքրքիր մոտեցումներ է արձանագրում: Ուշագրավ էր Ռիգայի գագաթնաժողովից առաջ Հայաստան- ԱՄՆ շրջանակային համաձայնագրի կնքումը, ինչը կարող է նախադեպ լինել ԵՄ հետ համագործակցության համար, ինչը, ի դեպ, նրա կարծիքով, բավականին մեծ նշանակություն ունեցող փաստաթուղթ է։

Ցուցադրել ավելի
Back to top button