Հասարակություն

Մայիսի 15-ը ընտանիքի միջազգային օրն է

Մայիսի 15-ը ընտանիքի միջազգային օրն է: Այն հռչակվել է 1993-ին հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի N A/RES/47/237 բանաձևով, գրում է Calend-ը:

Օրվա նպատակն է տարբեր երկրների հասարակությունների ուշադրությունը հրավիրել ընտանիքի բազմաթիվ խնդիրների վրա: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով՝ երբ խաթարվում են մեկ ընտանիքի հիմնարար իրավունքները, սպառնալիքի տակ է հայտնվում ամբողջ մարդկության ընտանիքի միասնականությունը, որի անդամներն են նրանք:

Լինելով հասարակության հիմնական ինստիտուտներից մեկը, ինչպես նաև մարդու սոցիալականացման առաջին աստիճանը՝ ընտանիքը զարգանում և փոփոխվում է շրջակա աշխարհի հետ միասին՝ յուրովի արձագանքելով ժամանակի պահանջներին, պատասխանելով հասարակական պահանջմունքներին և ինքնուրույն ձևավորելով դրանք:

Այս օրը մեր օրացույցում նշվել է 2011 թվականին, երբ ԱԺ-ն ընդունեց ««ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենք:

Ցուցադրել ավելի
Back to top button