Մշակույթ

Մահացել է բլյուզի արքան՝ Բի Բի Քինգը

Կյանքից հեռացել է «բլյուզի արքա» Բի Բի Քինգը, հայտնում է Associated Press -ը՝ հղում անելով երգչի փաստաբանին՝ Բրենտ Բրայսոնին։ Վերջինիս խոսքով՝ Բի Բի Քինգը մահացել է քնած ժամանակ՝ տեղական ժամանակով 21.40-ին Լաս Վեգասի իր տանը: Նա 90 տարեկան էր:

Քինգի կարիերան սկսվել է 1948-ից։ Այդ ժամանակահատվածում նա հաստատվել է որպես բլյուզի ամենահեղինակավոր կատարողներից մեկը։

«Իմ կյանքը սովորական բլյուզային պատմություն է, չէ՞ որ բլյուզը սովորական երաժշտություն է, իսկ ես՝ սովորական մարդ: Ես միայնակ մարդ եմ, և քիչ եմ խոսում, բառերն իմ ընկերները չեն: Ես շփվում եմ երաժշտության` նոտաների, ձայների և ռիթմերի միջոցով։ Երաժշտությունը համազգային է, այն պետք չէ թարգմանել, նա քաղաքականությունից դուրս է»,- ժամանակին ասել է երաժիշտը։

Back to top button