Հասարակություն

ՀՔԾ- ն ուսումնասիրում է զոհվածների ծնողների նկատմամբ ոստիկանների բռնության փաստերը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նախապատրաստում է նյութեր՝ խաղաղ պայմաններում զոհվածների ծնողների նկատմամբ ոստիկանների կողմից բռնությունների փաստերն ուսումնասիրելու հարցով։

Ավելի վաղ՝ հասարակական 27 կազմակերպություն հադես էր եկել հայտարարությամբ, որով խստորեն դատապարտել էր «զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ ոստիկանության կողմից շարունակաբար դրսևորվող անմարդակային վերաբերմունքը և բռնությունները» եւ պահանջում   «անհապաղ քայլեր ձեռնարկել օրինազանցությունները վերացնելու, նման վարքագծի դրսևորումները բացառելու և մայրերի նկատմամբ բռնություններ կիրառողներին օրենքի ողջ խստութամբ ենթարկելու քրեական պատասխանատվության»:

Մայիսի 13- ին ժամը 13:45-14:05- ին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հինգ ծնողներ ՀՀ նախագահի նստավայրի մոտ իրենց բողոքն են հայտնել, որ իրենց դիմումներին պատշաճ չեն պատասխանում։ Ոստիկանության աշխատակիցները  նրան բռնի հեղափոխել են փողոցի դիմացի հատված։

Ցուցադրել ավելի
Back to top button