Տնտեսական

Խորհրդարանական լսումներ` «Հյուսիս- հարավ ճանապարհային միջանցքի» ծրագրի թեմայով

arminegevorgyan
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ խորհրդարանում հրավիրվել է լսումներ` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ թեմայով: Խորհրդարանական լսումներին ներկա են ԱԺ պատգամավորներ, հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նշենք, որ 556 կիլոմետրանոց ավտոմայրուղին պետք է կապի Մեղրին հայ-վրացական սահմանին գտնվող «Բավրա» անցակետին: Ըստ Հայաստանի կառավարության՝ ճանապարհի կառուցումը կարժենա 962 միլիոն ԱՄՆ դոլար: Հիշեցնենք, որ Ասիական զարգացման բանկի հետ Հայաստանը վարկ ստանալու պայմանագիր կնքեց դեռ 2009-ի սեպտեմբերին, սակայն ճանապարհի կառուցումը սկսվեց միայն երեք տարի անց՝ 2012-ի սեպտեմբերին: Ամիսների ընթացքում չօգտագործված վարկի համար պետական բյուջեից բանկին փոխանցվեց «պարտավորության վճար»: Մայրուղու կառուցումը նախատեսված է ավարտել 2019 թվականին:

 

Խորհրդարանական լսումներին հերթական անգամ ներկա չէին կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն, և էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Վերջիններս  խորհրդարան են գործուղել իրենց տեղակալներին, ովքեր էլ իրենց հերթին տեսաֆիլմ էին բերել ԱԺ, որը պատմում է, թե ինչպիսին պետք է լինի ճանապարհը կառուցումից հետո:

Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանի խոսքով՝ ճանապարհի կառուցումը մեծ դերակատարում կարող է ունենալ տարածաշրջանային առեւտրի համար, երկրի հարավը պետք է կապվի հյուսիսի հետ, այն կնպաստի հարեւան երկրների հետ հաղորդակցման դյուրացմանը, կբերի ծախսերի կրճատմամը:

Իսկ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն  ասաց, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի Իրանն ու Վրաստանը միանան ծրագրին: Նշենք, որ 556 կիլոմետրանոց ավտոմայրուղին պետք է կապի Մեղրին հայ-վրացական սահմանին գտնվող «Բավրա» անցակետին: Ըստ Հայաստանի կառավարության՝ ճանապարհի կառուցումը կարժենա 962 միլիոն ԱՄՆ դոլար, որից 500 միլիոնը վարկի տեսքով տրամադրելու է Ասիական զարգացման բանկը: Լսումները նախագահող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման նպատակով միջազգային կառույցները հատկացրել են 750 միլիոն դրամ, առաջիկայում նախատեսվում է ձեռք բերել 500 միլիոն դրամի վարկ Ասիական զարգացման բանկից և 60 միլիոն` Եվրոպական ներդրումային բանկից, ևս 550 միլիոն դոլար ներգրավվելու համաձայնություն կա:

ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ ծրագիրն իրականացնելու համար մեծ դեր է ունեցել Ասիական զարգացման բանկը և մեծ ներդրումներ է արել: Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլն էլ իր հերթին նկատեց, որ իրենք պատրաստ են ծրագրի շրջանակներում աջակցել ՀՀ կառավարությանը ճանապարհի վերջնական արդյունքը տեսնելու համար:

«Ի վերջո, սա ազգի համար կարևոր նշանակություն ունեցող ծրագիր է»:

Հիմնական զեկուցողներին ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանին մտահոգում էր Արարատի մարզի երթեւեկելի հատվածում կատարված շինարարության որակը: Վերջինս հիշեցրեց, որ հյուսիս-հարավը նախատեսված է որպես առաջին կարգի ճանապարհ, մինչդեռ դրանով երթևեկելիս անհարմարություններ են ի հայտ գալիս: Վերջինս համեմատելով Վրաստանի նույնատիպ ճանապարհահատվածի հետ հարցադրում արեց.

«Անընդհատ բարձր ձայն է զուգորդում ճանապարհին, ինչն անհանգստացնող երևույթ է: Ինչո՞ւ Վրաստանի բետոնածածկ ճանապարհով երթևեկելիս նման անհարմարություններ չկան, ո՞րն է խնդիրը: Արդյոք չկա՞ վերահսկողություն»:

Արձագանքելով տիկին Աճեմյանին՝ Առաքելյանը նշեց, որ այս պահի դրությամբ պատգամավորի նշած ճանապարհահատվածում, տարվող աշխատանքների պատճառով, հնարավոր չէ երթևեկել 50 կմ/ժամ ավելի արագությամբ, մինչդեռ Թբիլիսի-Գորի բետոնածածկ ճանապարհը նախատեսված է 110 կմ/ժամ արագության համարև  հիմա ընթանում են ռետինապատման աշխատանքներ և դիսկոմֆորտ չի լինի դրանց ավարտին:

ՀՀԿ –ական  պատգամավորը  հորդորեց ավելի մեծ վերահսկողություն սահմանել, քանի որ խոսքը մի ճանապարհի մասին է, որը ահռելի ներդրումներ է պահանջել և հանրությունն իրավունք ունի դրա դիմաց իսկապես առաջին կարգի ճանապարհ ակնկալել:  Ընդդիմադիր  պատգամավոր Լևոն Զուրաբյան էլ  մինչ հարցն ուղղելը, մեկ դիտարակում արեց, որ այսօր իրենց ներկայացվեց մի շատ տպավորիչ տեսանյութ, ըստ որի՝ որեւէ խնդիր չկա ծրագրի իրականացման գործում, բայց իրականությունը բավականին հեռու է այդ «վիրտուալ, գլամուրային» պատկերից: Մեջբերելով Վերահսկիչ Պալատի արձանագրած խախտումները կրկին հարցրեց, թե ուր է  Իշխան Զաքարյանը:

«Իշխան Զաքարյանի ղեկավարած կառույցն արձանագրել է, որ շինարարությունն այն ձեւով, որն ընտրվել է, խայտառակություն է: Զաքարյանը փաստեց, որ, օրինակ, ճանապարհի հատվածի համար նախատեսված երեսուն սմ քարի փոխարեն օգտագործվել է երեք սմ քար, ՎՊ-ն արձանագրել է, որ ջրահեռացում չի իրականացվել, նրանք արձանագրել են, որ բետոնն անորակ է, եւ այդ ժամանակ աշխատանքները դադարեցվեցին: Նույն Զաքարյանի գնահատականներով ուռճացված բյուջեներ են գրված, որ գինն ավելանում է ավելի քան ութսուն տոկոսով»:

Ի  պատասխան՝ Արթուր Առաքելյանը նշեց. նախորդ տարի ՎՊ-ն իրականացրել էր ստուգումներ եւ հանդես է եկել զեկույցով, եւ որտեղ նշված է եղել, որ  բոլոր թերությունները տեխնիկական հսկողություն իրականացնող ինժեներական թիմի կողմից  է եղել ու հիմա թերությունները շտկված են: Արթուր Առաքելյանը նշեց նաև որ Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունն ակտիվացվել է, ոչ միայն հյուսիսային, այլ նաև հարավային հատվածում:

Մայրուղին ընդհանուր ունի 555 կմ երկարություն, սակայն ծրագրի իրականացման ընթացում այն կկրճատվի շուրջ 66 կմ-ով:

Ցուցադրել ավելի
Back to top button