Միջազգային

Իսլամիստները կարող են ոչնչացնել հնագույն Պալմիրան՝ Մերձավոր Արեւելքի մարգարիտը

«Իսլամական պետությունը» սպառնում է հնագույն Պալմիրային: Նախօրեին ահաբեկիչները հասել են Պալմիրային սահմանակից Թադմուր քաղաք, սակայն նրանց առաջխաղացումը կասեցվել է սիրիական բանակի կողմից։

Պալմիրան գտնվում է ռազմավարական նշանակություն ունեցող շրջանում՝ Դամասկոսն ու Դեր Զորը կապող ճանապարհին, որտեղ մարտեր են ընթանում հարևանությամբ գտնվող գազի հանքերի համար:

Սիրիայի հնեաբանական հուշարձանների համար պատասխանատու կառույցի ղեկավար Մաամուն Աբդուլ Քարիմը նախազգուշացրել է, որ եթե իսլամիստները գրավեն Պալմիրան, տեղի կունենա համաշխարհային մասշտաբի խոշորագույն աղետ։

Պալմիրայի ավերակները համարվում են Մերձավոր Արևելքի հնագիտական մարգարիտներից, համաշխարհային  մշակութային արժեք:

Նշենք, որ «Իսլամական պետությունը» հրապարակել է տեսագրություն, որում Իրաքի հյուսիում ոչնչացվում են մինչմահմեդական հուշարձանները:

Ցուցադրել ավելի
Back to top button