Հասարակություն

Գյումրիում այսօր բացվեց ԱԻ ճգնաժամային կառավարման կենտրոնը

annamartikyan

 

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը  մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ու մարզի փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանի ուղեկցությամբ ծանոթացավ Ճգնաժամային կառավարման նորակառույց կենտրոնի տեխնիկական հնարավորություններին:

Ճգնաժամային կառավարման կենտրոնի օդերևութաբանական համակարգը կանխատեսում է մարզի եղանակային պայմանները, հնարավորություն է ընձեռում գրանցելու մարզի սեյսմիկ ակտիվությունը: Շտապբուժօգնության ու փրկարարական մեքենաներին էլ  օպերատորները կուղղորդեն GPS համակարգի ու էկրանների օգնությամբ:

Շիրակի մարզի ճգնաժամային կենտրոնին ծանոթանալուց հետո Արմեն Երիցյանը շտապեց  մարզպետարան՝ հանդիպելու մարզի համայնքների ղեկավարների հետ: Մարզպետարանի համապատասխան ոլորտների պատասխանատուներն ու համայնքապետերը ներկայացրին իրականացված աշխատանքներն ու մարզում առկա խնդիրները:

Նախարարն էլ հորդորեց գյուղապետերին վերացնել համայնքների ու նախարարության միջև առկա անդունդը և դասակարգելով առաջնային լուծում պահանջող խնդիրները՝ նախարարության աջակցությամբ միահամուռ ուժերով ձեռնամուխ լինել դրանց լուծմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button