Հասարակություն

Արամ Ա Կաթողիկոսը խոսել է Սիրիայի հայության վերաբերյալ անհիմն տեղեկություններ հրապարակելու մասին

Արամ Ա Կաթողիկոսը օրերս խոսել է Սիրիայի հայության վերաբերյալ անհիմն տեղեկությունների հրապարակելու մասին։

Հալեպում քրիստոնեական՝ ներառյալ հայկական շրջանները իրար մոտ լինելով հաճախ են ռմբակոծությունների ենթարկվում: Այս իրավիճակում ի՞նչ պետք է անել: Այս հարցին որևէ պատասխան տալը շատ դժվար է: Մայիսի 13-ին երեկոյան Նյու Ջերսիում հայտարարել է Արամ Ա. Վեհափառ Հայրապետը: Նրա խոսքով, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությունը ու ինքն անձամբ հետևում է Հալեպում ստեղծված վիճակին, կապի մեջ է Առաջնորդարանի սրբազանի ու համայնքային պատասխանատուների հետ, ովքեր իրեն են փոխանցում հստակ տեղեկություններ:

Մարդասիրական օժանդակությունները շարունակվում են: Այս կապակցությամբ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր  երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր օժանդակում են սիրիահայությանը և կոչ է անում շարունակել օժանդակել:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, անդրադարձել է մեկ այլ խնդրի նաեւ՝ նշելով, որ որոշ անհատներ Հայաստանի ու Սփյուռքի մյուս գաղութներում Սիրիայի հայության վերաբերյալ երբեմն անհիմն տեղեկություններ են հրապարակում, անիմաստ առաջարկներ ներկայացնում, որոնք պղտոր մթնոլորտ են ստեղծում ու փաստորեն միայն վնաս են պատճառում Սիրիայի հայությանը:«Ճիշտ չէ, առանց տեղյակ լինելու Հալեպի ներքին կացության և դրան վերաբերող քաղաքական իրավիճակին, հանգիստ պայմաններում ապրող անհատները անտրամաբանական տեսակետներ հայտնեն ու առաջարկներ ներկայացնեն համացանցի միջոցով: Սիրիահայության անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է: Ներկա տագնապալից կացության մեջ մենք իրապաշտ մոտեցմամբ պետք է շարունակենք փորձել կարելին անել: Բնականաբար, ճիշտ չէ այդ մասին հրապարակային հայտարարություններ անել»,- իր ելույթում ասել է Նորին Սրբությունը, տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կայքից:

Ցուցադրել ավելի
Back to top button