Տաջիկսատանը դեռ չի որոշել անդամակցել ԵՏՄ- ին


Տաջիկստանը դեռևս չի կողմնորոշվել՝ անդամակցե՞լ Եվրասիական տնտեսական միությանը, թե՞ ոչ: Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդդին Ասլովը հայտարարել է, որ իր երկիրն ուսումնասիրում է կառույցին անդամակցության հնարավոր առավելություններն ու կորուտսները և դեռևս վերջնական որոշում չի կայացրել:
«Մեր տնտեսությունը խոցելի է. տարածքի 93 տոկոսը լեռներ են և միայն 7 տոկսոն է պիտանի գյուղատնտեսության, արդյունաբերական կամ այլ գործունեության համար: Մենք ներկրում ենք անհրաժեշտ ապրանքների ավելի քան 50 տոյոսը և հումքի 70 տոկոսը: Մեր տնտեսությունը նաև կախում ունի մի շարք գործոններից, ուստի մենք շատ զգուշավոր ենք որևէ տնտեսական կազմակերպությանն անդամակցելու հարցում»,- Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ ասել է Ասլովը Դելիում հնդիկ պաշտոնակցի հետ բանակցությունների ավարտին կայացած ասուլիսի ընթացում։