Միջազգային

Վատիկանը ճանաչել է Պաղեստին պետությունը

BBC  լրատվականի փոխանցմամբ`Վատիկանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինը և կհաստատի դիվանագիտական հարաբերություններ:

Վատիկանի մամուլի ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին լրագրողներին ասել է, որ դա պաշտոնական ճանաչումն է այն բանի, որ այդ պետությունը գոյություն ունի: Մեկ տարի առաջ Հռոմի Պապի ծրագրում Մահմուդ Աբասը կոչվել էր Պաղեստինի նախագահ, սակայն մինչև այժմ պետության պաշտոնական ճանաչում չէր եղել: Իսրայելի ԱԳՆ-ն արձագանքել է որոշմանը՝ նշելով, որ հիասթափված է Վատիկանի որոշումից:

Ցուցադրել ավելի
Back to top button