Միջազգային

Մեկնարկել է Կաննի 68-րդ կինոփառատոնը

Կաննում մեկնարկել է 68-րդ կինոփառատոնը: Առաջին անգամ Կաննի փառատոնի ժյուրին երկու հոգի են գլխավորելու՝ Ջոել և Իթեն Կոեն եղբայրները: Ժյուրիի կազմում են նաև դերասաններ Սոֆի Մարսոն, Սիենա Միլլերը, Ռոսի դե Պալման, Ջեյք Ջիլենհոլը, ռեժիսորներ Գիյերմո դել Տորոն, Քսավյե Դոլանը, կոմպոզիտոր Ռոկիա Տրաորեն: Մրցութային հիմնական ծրագրին մասնակցում են Գաս Վան Սենտի «Ծառերի ծովը» միստիկ դրաման Մեթյու Մակկոնահիի և Նաոմի Ուոթսի մասնակցությամբ, Թոդ Հեյսնի «Քերոլը»՝ Ռունի Մարայի և Քեյթ Բլանշետի մասնակցությամբ, Պաոլո Սորենտինոյի «Պատանեկություն», Նանի Մորետիի «Մայրս» և այլ ֆիլմեր:

Կաննի փառատոնի մրցութային հիմնական ծրագրին ներկայացված է 19 ֆիլմ:

Ցուցադրել ավելի
Back to top button