Տնտեսական

Կառավարությունը լրացուցիչ 10 մլրդ դրամ կհատկացնի գյուղացիներին սուբսիդավորմամբ վարկավորելու համար

hasmikdilanyan
Կառավարությունը լրացուցիչ 10 մլրդ դրամ կհատկացնի գյուղացիներին սուբսիդավորմամբ վարկավորելու համար: գումարը կտրամադրվի Կենտրոնական բանկին՝   գյուղացիական տնտեսություններին մատչելի՝ 8 տոկոսով դրամային վարկ տրամադրելու նպատակով: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարել է  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը;

«Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը և Կենտրոնական բանկը  քննարկել են գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի խնդիրը: Հայտնի է, որ վարկերը տրամադրում էին 14 տոկոսով, որից վեց տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը: Այժմ Կենտրոնական բանկը ռեսուրսների պակաս ունի և Հանրապետության նախագահի հետ քննարկել եմ խնդիրը, որոշում ենք կայացրել պետբյուջեից 10 մլրդ դրամ հատկացնել ԿԲ-ին, որն այն կփոխանցի Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկին և այլ բանկերի՝ վարկային միջոցները գյուղացիներին հատակցնելու համար», — ասաց Հովիկ Աբրահամյանը և նշեց, որ գյուղացիներին տրամադրվելիք վարկը կառավարության սուբսիդավորմամբ կտրամադրվի 8 տոկոսով: Ի դեպ, վարկը կհատկացվի ՀՀ դրամով:

Ցուցադրել ավելի
Back to top button