ՀասարակությունՑեղասպանություն 100

Կալիֆոռնիայի համալսարանի Ռիվերսայդի մասնաճյուղը հրաժարվել է Թուրքիայում խոշոր ներդրում կատարել

Ամերիկյան Կալիֆոռնիայի համալսարանի Ռիվերսայդի մասնաճյուղի ուսանողական խորհրդի գաղտնի քվեարկության արդյունքում որոշում է կայացվել հրաժարվել թուրքական կառավարության պարտատոմսերում ու արժեթղթերի փաթեթներում 72.6 մլն դոլարի ներդրում կատարելուց, գրում է asbarez.com-ը։

«Թուրքական պարտատոմսերում 72.6 մլն դոլար ներդնելը կնշանակի, որ Կալիֆոռնիայի համալսարանն աջակցում է մարդու իրավունքների ոտնահարմանը, որը թուրքական կառավարությունը հերքում է արդեն մեկ դար: Քվեարկության նման ելքը ցույց է տալիս, որ Կալիֆոռնիայի համալսարանը դեմ է ցեղասպանության պես ոճրագործություններին»,- ասել է հայ ուսանողների ասոցիացիայի անդամ Պետրոս Քեոսոյանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Ռիվերսայդը Կալիֆոռնիայի համալսարանի 5-րդ  մասնաճյուղն է, որը թրքամետ ներդրումները կանխող բանաձև է ընդունում:

Ցուցադրել ավելի
Back to top button