Մշակույթ

Թանգարանների գիշերը` մայիսի 16-ին, Թանգարանների միջազգային օրը` մայիսի 18-ին

Մայիսի 16-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որն ամեն տարի անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա նախօրեին:
2015 թվականը հայ ժողովրդի համար խորհրդանշական է: Համայն հայությունն ամբողջ աշխարհում հիշատակում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մայիսի 16-ին և 18-ին «Թանգարաններ. հիշողության վկաներ» խորագրի ներքո անցկացվող միջոցառումները ևս կանդրադարնան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս տարի մասնակից թանգարանների թիվը 111-ն է:

 

Back to top button