Հասարակություն

Բազմամարդ նստացույց՝ կառավարության շենքի առջև

hasmikdilanyan
Բազմամարդ նստացույցի նախաձեռնություն կառավարության շենքի առջև. «Նաիրիտ»-ի արդեն նախկին աշխատակիցները իրենց շուրջ 25 ամսվա աշխատավարձերն են պահանջում: Խոստումներին չեն հավատում, պահանջներըը նույնն են՝ յուրաքանչյուր ամիս վճարել երկու ամսվա աշխատավարձ: Ժամանակացույց են պահանջում՝ փաստաթղթի տեսքով:  Կառավարության նիստի օրակարգում այսօր երեք տասնյակից ավելի հարցեր են քննարկվել:

 

160 հազար եվրո տուգանք՝ ՄԻԵԴ-ի հերթական վճռի համար՝  ՀՀ փոխհատուցում է դիմումատուի խախտված իրավունքների համար: Երեք հայց մեր երկրի դեմ՝ անհապաղ կատարելու համար: Վճիռներն ուժի մեջ են մտել այս տարվա փետրվարի 13-ին, կատարման վերջնաժամկետը երեք ամիս է՝ մայիսի 13-ը:

Եվ քանի որ համապատասխան որոշումը այսօր հաստատվեց, ուստի և դիմումատուները ուշացված մի քանի օրվա տոկոսագումարները նույնպես կստանան: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կառավարության նիստին վիճակագրական տվյալներով էր եկել:  2010թ հունվարի մեկից մինչև 2015 թ մայիսի 1-ը  Հայաստանի  վերաբերյալ գործերի քանակը 31 է եղել, որոնցով փոխհատուցվել է 555 հազար եվրոյին համարժեք գումար: Նախարարությունում համեմատել են այլ երկրների հետ ու եզրակացրել, որ Հայաստանի դիրքերն այնքան էլ վատ չեն: Ավելին, նախարարի խոսոքով, բարենպաստ դիրքերում է՝ գործերի քանակի մասով, և  գումարի:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյան. «Կառավարությունը լրացուցիչ 10 մլրդ դրամ էլ  կհատկացնի գյուղացիական վարկերի սուբսիդավորման համար: Մի քանի տարի է, ինչ  ՀՀ գյուղացիական տնտեսությունները մատչելի՝ ութ տոկոսվ դրամային վարկերն են ստանում: Սուբսիդավորման գումարները վերջացել են, գլխավոր դրամատանը հենց այս նպատակով էլ գումար կտրամադրվի»:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը և Կենտրոնական բանկը  քննարկել են գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի խնդիրը: Հայտնի է, որ վարկերը տրամադրում էին 14 տոկոսով, որից վեց տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը: Այժմ Կենտրոնական բանկը ռեսուրսների պակաս ունի և Հանրապետության նախագահի հետ քննարկել եմ խնդիրը, որոշում ենք կայացրել պետբյուջեից 10 մլրդ դրամ հատկացնել ԿԲ-ին, որն այն կփոխանցի Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկին և այլ բանկերի՝ վարկային միջոցները գյուղացիներին հատակցնելու համար», -ասաց Հովիկ Աբրահամյանն ու նշեց, որ գյուղացիներին տրամադրվելիք վարկը կառավարության սուբսիդավորմամբ կտրամադրվի 8 տոկոսով: Ի դեպ, վարկը կհատկացվի ՀՀ դրամով:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն  առաջարկեց  կառավարությունն էլ հաստատեց ապրանքային նշանների մասին օրենքում  փոփոխություններ կատարելու նախագիծը: Մասնավորապես, ապրանքային նշանի  գրանցման  ժամեկտները  կարճացել են, մեկ ամսվա փոխարեն՝ այն կազմելու է 7-10 օր:

Վերջին շրջանում այսօր առաջին անգամ մարդաշատ էր նաև Կառավարության շենքի մուտքը: Այստեղ իրենց նստացուցյը սկսեցին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները: Նրանք պահանջում են իրենց չվճարած աշխատավարձերը: Նրանք հնչած պաշտոնական և ոչ մի խոստմանը արդեն չեն հավատում:

«Չենք հավատում չորս տարի է, մեզ խաբում են, չորս տարի նույն բառերն ենք լսում, հոսանքի գինը նորից ավելացնում են: Ինչի համար»:

Հիշեցնենք, որ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ աշխատավարձի պարտքը կմարվի:

Ցուցադրել ավելի
Back to top button