Հասարակություն

Ավետիսյանները, ամենայն հավանականությամբ, փորձել են պաշտպանվել

arminegevorgyan
Հունվարի 12-ին Գյումրիում դաժան սպանության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի ավագի՝ Սերյոժա Ավետիսյանի մարմնին, բացի հրազենային վնասվածքներից այլ վնասվածքներ են հայտնաբերվել, մասնավորապես` բութ գործիքով պատճառված վնասվածքներ, քերծվածքներ: Սա վկայում է, որ Սերյոժա Ավետիսյանը դիմադրություն է ցույց տվել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը ՝ ամփոփելով ստացված դատագենետիկական փորձաքննության արդյունքները:

Փաստաբանը նշեց նաև, որ փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ կրակոցն արձակված է եղել մեկ հոգու կողմից, իսկ թե բացի Պերմյակովից` քանի հոգի է եղել բնկարանում, առայժմ չեն կարող ասել: Լուսինե Սահակյանը նշեց նաև, որ որեւէ ապացույց ձեռք չի բերվել այն մասին, որ Պերմյակովն ու Ավետիսյանները ծանոթ են եղել իրար հետ կամ շփվել են:

 

Գյումրիում հունվարի 12-ին սպանված ընտանիքի հայրը՝ Սերյոժա Ավետիսյանը պայքարել է հանցագործի դեմ: Ըստ փորձագետների եզրարակացության՝ Սերյոժա Ավետիսյանի  մարմնի վրա, բացի հրազենային վնասվածքից, եղել են նաև քերծվածքներ, բութ գործիքով վնասվածքներ:

Ինչ վերաբերում է Սերյոժա Ավետիսյանի կնոջը՝ Հասմիկ Ավետիսյանին, ապա փորձաքննությամբ պարզվել է, որ Հասմիկ Ավետիսյանը արթնացած և նույնիսկ տեղաշարժված է եղել անկողնում, որովհետև նրա ոտքերը դեպի ներքև են եղել: Անդրադառնալով փորձաքննությունների եզրակացության՝ ընտանիքի մյուս անդամներին վերաբերող հատվածին՝ Սահակյանը նշել է, որ Աիդա Ավետիսյանը (տանտերերի՝ Սերյոժա եւ Հասմիկ Ավետիսյանների դուստրը) դեպքի պահին եղել է Ավետիսյանների բնակարանի առաջին սենյակում՝ հյուրասենյակում եւ չի էլ հասցրել տեղաշարժվել իր անկողնուց:

Երրորդ սենյակում գտնվել են Արմեն Ավետիսյանը`տղան, Արաքսյա Պողոսյանը` հարսը և նրանց երկու փոքրիկները, որոնցից 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը գտնվել է մոր գրկում, 2 տարեկան Հասմիկ Ավետիսյանը՝ իր մահճակալի մեջ: Իսկ Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն էլ նշեց, որ Ավետիսյանների սպանության վայրից վերցված առարկաներին հայտնաբերված ԴՆԹ-ները համապատասխանում են Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ին:

Նա հայտնեց, որ դատագենետիկական փորձաքննությամբ պարզվել է, որ հյուրասենյակի գազի վառարանի վրա հայտնաբերվել է VIP տեսակի ծխախոտի մնացորդ, որը 99.9 տոկոսով թողնված է Վալերի Պերմյակովի կողմից: Այս գործով ներկայացուցիչ Միհրան Պողոսյանն էլ լուսանկարների միջոցով ներկայացրեց, թե տան որ հատվածներում և ինչ հաջորդականությամբ են կրակոցները եղել:

Նա նշեց, որ ենթադրյալ հանցագործը կրակոցները կատարել է հորիզոնական դիրքում, այսինքն` տան անդամներից որևէ մեկը վերևից կամ ներքևից չի ստացել կրակոցը: Միհրան Պողոսյանը նշեց, որ այս քրեական գործով հանկարծակիությունը բացառված է, և այստեղ հստակ առկա է դիտավորությունը: Լուսինե Սահակյանն էլ հավելել է, որ փորձաքննության արդյունքների համաձայն,  կրակոցն արձակված է եղել մեկ հոգու կողմից, և առայժմ չեն կարող ասել այլ մարդիկ եղել են, թե ոչ:

Back to top button