Այսօր նշում ենք Համբարձման տոնը


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշել է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս օրը տոնախմբվում է նաև Հայոց Հայրապետական Աթոռի` 1441 թ. Սսից Սուրբ Էջմիածին փոխադրության հիշատակը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվել է Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Համբարձումը նաև ժողովրդական տոն է, որին հատկապես ապասում են երեխաները: Նրանք ծաղկեփնջեր կապած, սպիտակ հանդերձով տնետուն ավետում են համբարձման տոնի մասին, ջանգյուլում ասում։
Հայ Առաքելական եկեղեցին հանբաձման տոնը նշում է Քրիստոսի հարության 40-րդ օրը: Հարությունից հետո Քրիստոսոը մնում է երկրի վրա և երևում իր աշակերտներին, նրանց ուսուցանում իր վարդապետությունը, իսկ վերջին օրը օրհնելով ու պատգամներ տալով առաքյալներին ՝ համբարձվում է երկինք:
Արմավիրի սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում համբարձման տոնին պատարագիչը տեր Ստեփաննոս քահանա Մելիքյանն էր։
Առաքելական եկեղեցում Համբարձման տոնը զուգորդվում է Ամենայն հայոց կաթողիկոսության աթոռը Սիս քաղաքից Մայի աթոռ սուրբ Էջմիածին փոխադման օրվա հետ:
Տոնը նաև ժողովրդական է, որը նշվում է մեր օրերում: «,Դուռը բացեք մարդ եկավ, ջան գյուլում, ջան, ջան, սինով լիքը վարդ եկավ, ջան ծաղիկ, ջան, ջան»,- երգում են այն երեխաները, որոնք խումբ կազմած նշում են համբաևձման կամ ջանգյուլումի տոնը:
63-ամյա Նադյա Շաղոյանը, ներկայացնելով Շիրակի մարզի Փարոս գյուղում իր մանկության ջանգյուլումը, պատմում է, որ նախապես ծաղիկներ են փնջել, հետո իրենց իրերը կապել ծաղիկներին, դրել ջրի մեջ, հետո վիճակ հանել: Վիճակախաղում ցանկությունները գրել է նա, ով պետք է հաներ ամանից ու կարդար:
Գրեթե նույն կերպ են նշել նաև Արմավիրի մարզում: Սևիլա Տոնոյանը հիշում է մանկության գեղեցիկ խաղերից մեկը, երբ Արմավիրի նախկինում գոյություն ունեցած փշոտ անտառից ծաղիկների էին հավաքել և ջանգյուլում խաղացել: Գովեստի խոսքեր ու ծաղիկներ նվիրելուց հետո երեխաները ստացել էին դրամ կամ ձու, որով էլ բացվել էր իրենց խնջույքի սեղանը, իսկ երեկոյան հավաքվել, կարդացել են Թումանյանի կամ Ջիվանու քառատողերն ու կժից հանել իրենց իրերը:
Երեխաներն ու երիտասարդները հիմա էլ ջանգյուլում խաղում են, սակայն արդեն ժամանակակից պահանջները հաշվի առնելով: