Միջազգային

ԱՄՆ 10 կոնգրեսականի գործնական ուղևորությունը գաղտնի ֆինանսավորվել է Ադրբեջանը

Ադրբեջանի  պետական նավթային ընկերությունը գաղտնի ֆինանսավորել է  ԱՄՆ Կոնգրեսի 10 անդամի և անձնակազմի 32  անդամի  ուղևորության բոլոր ծախսերը դեպի Բաքու` այնտեղ  2013-ին  անցկացված` Կասպից ծովի գիտաժողովին մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է  The Washington Post ամերիկյան պարբերականը` վկայակոչելով խմբագրությունում հայտնված` էթիկայի գաղտնի զեկույցը:

Oրենսդիրները և նրանց աշխատանքային անձնակազմի անդամները հարյուր- հազարավոր դոլարներ են  ստացել  գործուղման ծախսերի համար, ինչպես նաև՝ մետաքսե շարֆեր, բյուրեղապակյա սպասք և ադրբեջանական գորգեր` 2500-10 000 դոլար արժողությամբ: Ճանապարհորդական հաշիվները ցույց են տալիս, որ կոնգրեսականների ուղևորությունն արժեցել է 112 899 դոլար:

Պալատի  անկախ քննչական ճյուղ հանդիսացող Կոնգրեսական էթիկայի գրասենյակի  70 էջանոց զեկույցի համաձայն` Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությունը ԱՄՆ-ում գործող  շահույթ չհետապնդող ընկերությունների միջոցով  750 000 դոլար է ուղղել գիտաժողովի  ֆինանսավորման աղբյուրը  թաքցնելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button