Սպորտ

Վրացի հեծանվորդի խաղաղության երթը՝ Արցախ

aidaavetisyan
Հեծանվային ֆեդերացիան մայիսի 23-ին Վահագնի թաղամասում կազմակերպելու է «Երևանյան գավաթ-3» սիրողական հեծանվասպորտի երրորդ հեծանվամրցաշարը, որին կմասնակցեն ինչպես հեծնվասպորտի սիրահարներ, այնպես էլ  տարբեր նախարարություններից և բուհերից  թիմեր: Իսկ մայիսի 28-ին Հանրապետության հրապարակից  մոտ 100 հեծանվորդ կշարժվի դեպի Արցախ: Խաղաղություն քարոզելու նպատակով Հայաստանում է նաև վրացի հեծանվորդ Նոտար Բերիձեն։

 

Գինեսի ռեկորդակիր, հեծանվով աշխարհի մի քանի տասնյակ երկրներում ճանապարտորդած եւ հակամարտության գոտիներում խաղաղության հեծանվավազքեր կազմակերպած Լեժավա Ջումբերի օգնականը  նրա մահից հետո որոշել է շարունակել խաղաղության այդ առաքելությունը։ Ջումբերի գործի ժառանգորդը՝ Նոտար Բերիձեն հեծանվով ժամանել է Հայաստան։

«Երևում է չէ, որ ես հեծանվորդ չեմ: Ճիշտ է՝ հեռավորության պատճառով դժվար է հեծանվով  շրջել Հայաստանի լեռներով, սակայն  այս առաքելությունն այնքան կարեւոր է, որ պետք է կատարեմ դա»:

«Հանուն խաղաղություն»  հեծանվային երթի ղեկավար և հիմնական մասնակից Նոտար Բերիձեի վերջին  վազքուղին եղել է Ուկրաինայում՝ անցնելով մոտ  5000կմ:   Այժմ էլ աշխարհին ուղղված  խաղաղության  դրոշակով հեծնավուղին կհասնի դեպի Արցախ:

«Վաղն առավոտյան սկսելու եմ երթս  դեպի Արցախ: Չգիտեմ այնտեղից որքանով կհաջողվի անցնել Ադրբեջանի սահմանը: Եթե չհաջողվի, ապա  կվերադառնամ Վրաստան և այնտեղից կանցնեմ  Բաքու։ Այնուհետև  հուսով եմ կստանամ Ռուսաստանի մուտքի արտոնագիր, որպեսզի կարողանամ անցնել  Հյուսիսային Կովկասով»:

Ապագայում Բերիձեն մտադիր է հեծանվային արշավ կազմակերպել նաև Վրաստանում, Հյուսիսիային Օսիայի և Աբխազիայի տարածքում: Հանվորդը  վստահ է, որ այդ արշավին իրեն կմիանան մեծաթիվ մասնակիցներ՝ աբխազներ,  ադրբեջանցիներ, օսեր ու  հայեր:

«Դրանով մենք ցույց կտանք, որ այն  պատերազմներն ու  լարված հարաբերությունները, որոնք առկա են տարածաշրջանում,  ոչ մի կեպ չեն կարող ազդել մեր բարեկամության վրա»:

Նշենք, որ վրացի հեծանվորդը որևէ օժանդակություն չի ստացել և ոչ մի կառույցից ու կազմակերպությունից: Իր միակ աջակիցն ինքն է:

Ցուցադրել ավելի
Back to top button