Քաղաքական

Ուորլիք.«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկանում են ավելի հաճախ հանդիպել»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Ամերիկայի ձայն ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ցանկանում են աշխուժացնել իրենց երկխոսությունը:

Ուորլիքը ասել է, որ նրանք ուզում են ավելացնել հանդիպումների հաճախականությունը, եւ համանախագահներն այժմ որոնում են նոր հանդիպում կազմակերպելու հնարավորություն: Հանդիպման հավանական ամսաթիվ դեռ հայտնի չէ, սակայն Ուորլիքն ասել է, որ առաջիկայում կայցելեն տարածաշրջան՝ այդ հանդիպումը կազմակերպելու հարցով:f

Back to top button