Հասարակություն

Նորարական տեխնոլոգիաների կիրառումը ԶՈՒ- ում. ունկնդրումներ՝ ԱԺ- ում

 

lusinevasilyan

Ի՞նչ անել, որ նորագույն տեխնոլոգիաներն ավելի արագ մուտք գործեն ռազմարդյունաբերական ոլորտ ու գործնական կիրառում ստանան, ի՞նչ ներուժ ունենք,  որքանո՞վ ենք  իրացնում այն.  այս հարցերն այսօր քննարկվել են   ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ  հրավիրված լսումների ժամանակ : Մասնակցել են թե պաշտպանության նախարարության, թե ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչները:

Ի՞նչ անել, որ բարձր տեխնոլոգիական ընկերություններ- Զինված ուժեր կամուրջը ոչ միայն ձևավորվի, այլ նաև գործի ու ամրանա.  հարցն այսօր քննարկվում էր խորհրդարանում, ոլորտային հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված լսումների ժամանակ:   Որ այդ համագործակցության  կարիքը կա, համաձայն են բոլոր կողմերը՝ թե նախարարությունը , թե ոլորտում գործող ընկերությունները, բայց թե ինչպես հասնել դրան, կարծիքները տարբեր են:

«Այս ամբողջ գիտական նորարարական համագործակցության բեռը թողնել պաշտպանության նախարարության վրա , ճիշտ չէ: Արդյո՞ք նպատակահարմար չէ ստեղծել մի առանձին կառույց, որը կզբաղվի այդ համագորևծակցությամբ  ու ՊՆ կներկայացնի պատրաստի արտադարանք»,- հարց է տալիս ՊՆ-ի հետ արդեն մի քանի տարող համագործացող   ընկերություններից մեկի ղեկավարը։

Ընկերությունն զբաղվում է գիտական նորարարությունների առևտրայնացմամբ, փորձում  է լուծել տարբեր խնդիրներ,  օրինակ՝ սահմանի անվտանգության ապահովման  տեխնոլոգիական լուծումներ գտնել:

Միջնորդ կառույցի ստեղծմանը պաշտպանության նախարարությունը դեմ չէ: Փոխնախարարը, սակայն, հիշեցնում է, որ  վերջերս է  ընդունվել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» նոր օրենքը: Դրանում նշվում են համակարգի  զարգացման ուղղությունները,   ֆիքսվում են գործող հիմնական կառույցները, որոնք, ի դեպ, քիչ չեն, գործում են թե կառավարությանը կից, թե նախարարության կազմում:

Պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանն այսօր հայտարարեց, որ նախարարությունը չի անտեսում  բարձր տեխնոլոգիական ընկերությունների որևէ առաջարկ:

Այլ բան, որ առաջարկները հաճախ չեն համապատասխանում պահանջարկին: Փոխնախախարն այսօր նաև հայտարարեց, որ նորարարական ընկերությունների կողմից միշտ չէ, որ առաջակվում է այն, ինչի կարիքը Զինված ուժերն ունեն:

Հայաստանի զինված ուժերում այսօր օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր, նախատեսվում է ստեղծել ռազմաօդային պաշտպանության ավտոմատ համակարգ, ուսումնասիրվում են  նորարարական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները սահմանին՝  դիվերսիոն հարձակումները կանխարգելելու նպատակով:

Ըստ պաշտպանության փոխնախարարի ՝ հիմնական խնդիրը արդյունաբերական գործարարնների արդիականացումն է, ապա՝  մասնագետների պատրաստումը, քանի որ միջին տարիքային ցենզն այդ ոլորտում 60-ից բարձր  է:

Փոխնախարարի խոսքով ՝Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի որոշ ապրանքներ դուրս են եկել նաև համաշխարհային շուկա: Բայց գնահահատականները միայն լավատեսական չեն:

«Անհաջողության պատմություն».  այսպես բնորոշեց բարձր տեխնոլոգիական ոլորտի և բանակի համագործակցությունը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների  միության  նախագահ  Կարեն Վարդանյանը:  Նրա խոսքով ՝ համագործացության իրենց պատմությունը  գործնական որևէ արդյունք առայժմ  չի տվել:

«Մեր համագործակցությունը  4 տարի առաջ սկսեցինք: Նախարարը մեզ խնդիրներ առաջադրեց,  մասնավորապես,  կողմնորոշվելու  լավ ու վատ առաջարկությունների մեջ և առաջարկեց աշխատել:  Նախարարի հրաման եղավ, բոլոր վարչությունների հետ մի քանի անգամ հանդիպեցինք, ի հայտ բերեցինք բոլոր խնդիրները, նաև առաջարկներ ներկայացրեցինք, թե որ ընկերությունները կարող են լուծել այդ խնդիրնրերը:   Հետո գործը կանգնեց»:

Ըստ Կարեն Վարդանյանի՝  եկել են այն եզրակացության, որ գործ ունեն ինստիտուցիոնալ պրոբլեմների հետ: Ըստ նրա ՝ ռազմարդյունաբերական համակարգը չի կարող լինել ՊՆ կազմում,  դա չի խթանում համակարգի տեխնոլոգիական զարգացումը:  Կան նաև  բյուրոկրատական ու հոգեբանական խնդիրներ:

Արդյունքում, բանակի հետ այսօր համգործակցում է 5-6 ընկերություն ՝փոքր ծավալներով, օգտագործվում է տեխնոլոգիական ներուժի միայն չնչին մասը: «Իմ գնահատականով՝ օգտագործում ենք տեխնոլոգիական ոլորտի հնարավորությունների 0.1-0.2  տոկոսը: 5-6 ընկերություն ունենք, որ եթե շղթայի մեջ շարենք, կարող են լուծել ցանկացած չկառավարվող գործիքի կառավարվման խնդիրը»,- ասաց:

Ցուցադրել ավելի
Back to top button