Քաղաքական

Ապաթուրայ. Ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի

Ղարաբաղյան խնդիրն ռազմական լուծում չունի, Azernews թերթին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը։

Նա հույս է հայտնել, որ քաղաքական գործընթացն արդյունքի կբերի, նշել է, որ ՆԱՏՕ- ն խաղաղ կարգավորման մեջ անմիջական մասնակցություն չունի։ «Մենք աջակցում են Մինսկի գործընթացը։ Միաժամանակ՝ անհանգստացած ենք շփման գծում իրավիճակի վատթարացմամբ»,- ասել է նա։

Ըստ Ապաթուրայի՝ ՆԱՏՕ- ն կարող է միայն օժանդակ դեր ունենալ Ադրբեջանի եւ Հայաստանի  քաղաքական գործիչների, դիվանագետների եւ զինվորականների միջեւ կապերի ստեղծման համար։

«Հուսով եմ, որ նման կապերը կարող են դրականորեն ազդել։ Ես ուրախ էի տեսնել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները հանդիպում են Ուելսում՝ ՆԱՏՕ- ի գագաթաժողովի կուլիսներում»,- ասել է Ապաթուրայը։

Ցուցադրել ավելի
Back to top button