Ալիկ Միրզաբեկյան.«Ամենակարեւոր խնդիրը արդյունաբերական ձեռնարկությունների արդիականացնումն է»


Ինչ անել, որ նորագույն տեխնոլոգիաներն ավելի արագ մուտք գործեն ռազմարդյունաբերական ոլորտ ու գործնական կիրառում ստանան, ինչ ներուժ ունենք և ինչն է խանգարում ամբողջությամբ իրացնել այն. այս հարցերն այսօր քննարկվել են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված լսումների ժամանակ: Մասնակցել են թե պաշտպանության նախարարության, թե ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչները:
Պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, ներկայացնելով վիճակը, ռազմարդյունաբերության կայացման ընթացքը բաժանել է մի քանի փուլերի ու նշել, որ այս փուլում ամենակարևոր խնդիրը արդյունաբերական ձեռնարկությունների արդիականացնումն է: Ոլորտում գործող ընկերությունները խոսել են միջնորդ կառույցի ստեղծման անհրաժեշտության մասին: Հարցը լսումների ժամանակ բարձրացրել է օրինակ «Պրեստիժնս սենսըրս ինսթրումենթս» ընկերության նախագահը, ինչին պաշտպանության նախարարության ներկայացուցիչը չի առարկել, բայց նշել է, որ կարևորը առաջարակի ու պահանջարկի համապատասխանությունն է:
«Ամբողջ էս գիտական նորարարակն համագործակցության բեռը թողնել պաշտպանության նախարարության վրա , ճիշտ չէ: Արդյոք նպատակահարմար չէ ստեղծել մի առանձին կառույց , որը կզբաղվի այդ համագորևծակցությամբ ու ՊՆ կներկայացնի պատրաստի արտադարանք»: