Միջազգային

Օլանդ.«Հանդիպել եմ պատմություն կերտած մարդու հետ»

marlenahovsepyan
Շարունակվում է Ֆրանսիայի նախագահի  այցը Կուբա: Հավանայի ինստիտում ելույթի ժամանակ Ֆրանսու Օլանդը կոչ է արել Միացյալ նահանգներին չեղյալ հայտարարել առևտրային էմբարգոն, որն ըստ Ֆրանսիայի նախագահի լրջորեն խոչընդոտել է կղզու զարգացմանը և խոտացել է անել իրենից կախված ամեն բան՝ իրավիճակը շտկելու նպատակով:

Ֆրանսուա Օլանդը հանդիպել է Կաստրո եղբայրների հետ: Ըստ ֆրանսիական Libération թերթի Ֆիդել Կաստրոյի հետ զրույցից հետո Օլանդը Թվիթերում գրառում է կատարել. «Ես հանդիպեցի մի մարդու հետ, որը պատմություն է կերտել»:

Նշենք, որ Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի առաջին նախագահն է, որը Կուբա է այցելել 1898 թվականից ի վեր, նա նաև առաջին արևմտաեվրոպական երկրի առաջնորն է, ով հավանա է ժամանել 1980 թվականից հետո: Մինչ Կուբա ժամանելն Օլանդնը ասել էր, որ Ֆրանսիան ցանկանում է դառնալ առաջին արևմտյան երկիրը, որն ասում է Հավանային.մենք ձեր կողքին կլինենո, եթե որոշեք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ավելի բաց լինելու համար:

Կարդացեք նաև
Close
Back to top button