Հասարակություն

Քրեական գործեր` «Նուբարաշեն» ՔԿՀ- ում բռնությունների դեպքերով

Ծեծել են դատապարտյալին

ՄԻՊ պաշտպանը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հասցեագրված գրությամբ հայտնել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը դիմում է ներկայացրել, որ 2015 թվականի ապրիլի 18-ին և 20-ին նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ծեծել են իրեն, որի հետևանքով գլխի շրջանում մարմնական վնասվածքներ է ստացել:

Հիշյալ դիմումում դատապարտյալը, ով տառապում է հոգեկան հիվանդությամբ և ճանաչվել է սահմանափակ մեղսունակ, հայտնել է, որ  2015 թվականի ապրիլի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, հիշյալ քրեակատարողական հիմնարկի բժիշկ-նյարդահոգեբույժը մի քանի այլ աշխատակիցների հետ միասին իրեն տարել են առանձին սենյակ, հայհոյել, հրել, քարշ տալով գցել են գետնին, ծեծի են ենթարկել և իր կամքին հակառակ հոգեմետ դեղորայք են ներարկել:

Բացի այդ՝ 2015 թվականի ապրիլի 21-ին հիշյալ ՔԿՀ-ի աշխատակիցները իր նկատմամբ ֆիզիկական բռնություն են գործադրել:

Դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

 

Գեղացել են դատապարտյալի փողերը

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վարդան Հ.-ն հաղորդում է տվել, որ 2015 թվականի մարտի 11-ին՝ ժամը 17:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկություն են կատարել խցում, որից հետո հայտնաբերել է, որ անձնական դարակից անհետացել է իրեն պատկանող 1.000 ԱՄՆ դոլոր գումարը:

Վարդան Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով զգալի չափերի գողության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Ցուցադրել ավելի
Back to top button