Հասարակություն

Սյունիքի մարզպետի որդու հետ կապվող գործի քննությունը շարունակվում է

Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ շարունակվում է  ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում։

Քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարության աստիճանը պարզելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Հարցաքննվել են ավելի քան մեկ տասնյակ անձ, նրանց թվում՝ գործով տուժող ճանաչված Հ.Զաքարյանը, նրա ծնողները, եղբայրները։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ  օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ հնարավոր ականատես վկաների, միջադեպին մասնակցած անձանց իրական շրջանակը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա՝ ծանուցագրեր են ուղարկվել տարբեր անձանց՝ հարցաքննության ներկայանալու։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ որոշում է կայացվել օրենքով սահմանված կարգով հարցաքննության չներկայացած անձանց, նրանց թվում՝ Տ.Խաչատրյանին, հարկադիր բերման ենթարկելու մասին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ցուցադրել ավելի
Back to top button