Քաղաքական

Ռիգայի գագաթաժողովից առաջ Հայաստանը դիրքորոշում է ներկայացնում եվրահանձնակատարին

Մայիսի 11-ին ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպում ունեցավ Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Այս կապակցությամբ դեսպան Մարգարյանը ներկայացրեց ՀՀ դիրքորոշումը և տեսակետներն առաձին հարցերի կապակցությամբ:

Յոհանես Հանը բարձր գնահատեց այս տարվա մարտ ամսին իր կատարած այցը Հայաստան: Խոսելով տարածաշրջանում իրավիճակի մասին` նա կարևորեց տարածաշրջանային համագործակցության այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն ընդհանուր լարվածության թուլացմանը և կայունության հաստատմանը:

Կողմերը կարևորեցին, Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ, կառուցողական երկխոսության շարունակումը:

Ցուցադրել ավելի
Back to top button